Մեզ համար կարևոր է էլ ավելի առաջ մղել երկու երկրների միջև հարաբերությունները։ Վերջերս ունեցել ենք կարևոր զարգացումներ, մեզ հաջողվել է համագործակցությունը տանել դեպի ռազմավարական գործընկերություն։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նա նաեւ ընդգծել է. «Կարևոր է օգտվել այս նոր իրավիճակից և զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Մենք կիսում ենք նույն արժեքները և կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար։