Ազգային Ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իրեն ընտրելու են Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե համապատասխանո՞ւմ են արդյոք նման խոսակցությունները իրականությանը, պատասխանել է. «Չունեմ որեւէ մեկնաբանություն, ի վիճակի չեմ խոսել: Չեն համապատասխանում: Մի երկու օրից զանգեք, կխոսենք»:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն Ազգային Ժողովի նախագահ է ընտրվելու Սամվել Նիկոյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում նշանակվելու է Հերմինե Նաղդալյանը: շրջանառվում են նաեւ Ռազմիկ Զոհրաբյանի եւ Համլետ Հարությունյանի անունները, սակայն լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով` ՀՀԿ վերնախավը հակված է Նաղդալյանի թեկնածությանը՝ եվրոպացիներին ցույց տալու համար, որ Հայաստանի իշխող կուսակցությունը պահպանում է գենդերային հավասարությունը:




























