Մինչեւ 2011թ. ավարտը ՅՈւՆԵՍԿՕ-ն կդադարեցնի գործունեությունը: Ինչպես հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան,  դա թույլ կտա տնտեսել 35 մլն դոլար: Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ում  լրացուցիչ եւս 30 մլն տնտեսելու եղանակ էին գտել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am–ը, ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունն (ՅՈւՄԵՍԿՕ-ն) ընդունել էր Պաղեստինի անդամակցության հայտը:  Պաղեստինի անդամակցությանը դեմ էին քվեարկել ԱՄՆ-ը, Կանադան եւ  Գերմանիան, հայտը պաշտպանել էին Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ը եւ Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան ձեռնպահ է եղել:

Հոկտեմբերի 31 –ին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆիանսավորումը Պաղեստինի անդամակցությունից հետո:  Նույնատիպ որոշում էր ընդունել նաեւ Կանադան: