Վանում նոյեմբերի 9-ին տեղ ունեցած հերթական 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով Բայրամ հյուրանոցի փլվելու եւ հետագա զարգացումները նկարահանվել է դիմացի շինության վրա գտնվող անվտանգության տեսախցիկի կողմից:

Բայրամ հյուրանոցում այդ պահին եղել են Կարմիր Մահիկի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ արտասահմանից եկած փրկարարներ ու բժիշկներ:  Հյուրանոցի փլատակների տակից հանվել է 10 դիակ:

Թուրքիայի Վան նահանգում, նոյեմբերի 9-ին, տեղի ժամանակով 21:23-ին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Արտամեդում: