Eurocopter EC 130 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հավայան արշիպելագի Մոլոկայի կղզում: Վթարի հետեւանքով, մահացել է 5 մարդ:

Ուղղաթիռն ընկել է տեղի տարրական դպրոցից մոտ 300 մետր հեռավորության վրա, որտեղ այդ պահին դասեր էին ընթանում: Վայ ընկնելն ուղեկցվել է ուժեղ պայթյունով, որին հետեւել է հրդեհը: Աշակերտներից ոչ ոք չի տուժել, բոլոր 5 զոհերը եղել են ուղղաթիռի ուղեւորները:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ուղղաթիռի սեփականատերը պատմել է, որ ուղղաթիռում տուրիստներ են եղել:

Ինչպես նշում է Star Advertiser-ը, աղետի պահին կղզում անձրեւ էր գալիս: Աղետի պաշտոնական պատճառը դեռ չի նշվում, հաղորդում է Lenta-ն: