Երեւանում, նոյեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող Արին-Բերդի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող ձորն է գլորվել «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:


























