Շիրակի մարզում, նոյեմբերի 10-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատի «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան դեպքի վայր մեկնելիս, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 հասցեի մոտ բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:



























