Մոտ 33,9 միլիոն դոլար են հայտնաբերել Ճապոնիայում երկրաշարժից եւ ցունամիից ավիրված տներում: Այդ մասին ասվում է Ճապոնիայի գլխավոր ոստիկանական վարչության զեկույցում:

Բոլոր գումարները փոխանցվել են ոստիկանությանը եւ արդեն հաջողվել է դրանց 98 տոկոսը վերադարձնել տերերին կամ ժառանգներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրաշարժից ամիսներ անց ճապոնական հեռուստաալիքները ցուցադրում են ոստիկանության պահեստարանները, որոնք բառացիորեն լցված են հայտնաբերված գումարներով, աշխատակիցների, որ զգուշորեն չորացնում եւ արդուկում էին դրանք:

Հիշեցնենք, որ մարտին Ճապոնիայում հզոր երկրաշարժ է եղել, որին հետեւել է ցունամին: տարերային աղետի հետեւանքով զոհվել եւ անհետ կորել են 19 հազար մարդ, վթարվել էր «Ֆուկուսիմա» ատոմակայանը: