Արագածոտնի մարզի Արագած գյուղում, գյուղացիներից մեկը քարով հարվածել է համագյուղացու գլխին ու սպանել նրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Ապարանի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի Մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այդ վայրում հայտնաբերել էր Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գեւորգ Գալստյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի գլխի մասում առկա են եղել վնասվածքի հետքեր:

Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի՝ սպանության, 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում Արագած գյուղում, Գեւորգ Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում անհիմն վիճաբանել է նույն գյուղ բնակիչ, 33-ամյա Ավետիք Կարապետյանի (հոգեկան հիվանդ) հետ:

Վեճի ընթացքում Ավետիք Կարապետյանը քարով հարվածել է Գեւորգ Գալստյանի գլխին, ինչից էլ վերջինս մահացել է:

Կարապետյանը ձերբակալված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում