Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, նոյեմբերի 10-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 33-ամյա Սամվել Հայկազունուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա այս տարվա մարտի 10-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասի՝ ծեծի մեղադրանքով:
Նույն օրը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, Սեբաստիայի փողոցի թիվ 31 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա Վաղինակ Ոսկանյանին, ով նոյեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:
























