Նուբարաշենի խճուղու եւ Խաչիկ Դաշտենցի փողոցի խաչմերուկում, նոյեմբերի 10-ի գիշերը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























