Ռուսաստանի Ռոստովի մարզում քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբավորման անդամներին:

Ոստիկանությունը տեղեկություններ է ունեցել, որ Սմոլենսկից Դոն են ժամանել Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք զբաղվում էին մեքենաներ թալանելով: Ձերբակալության ընթացքում նրանց մոտից հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ:

Ներկայումս որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: Եթե նրանց մեղավոր ճանաչեն, սպառնում է մինչեւ 10 տարվա բանտակություն: