Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական փոփոխություններն է իրականացրել ոստիկանական համակարգում:

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել  Մարտունիի բաժնի պետ Գուրգեն Գինոյանը: Վերջինիս փոխարեն նշանակվել է նրա օպերատիվ գծով տեղակալ Վահան Մարգարյանը:

Կադրերի ռեզերվ է ուղարկվել նաեւ ոստիկանության Սեւանի բաժնի պետ Գագիկ Պարեմուզյանը, նրա փոխարեն նշանակվել է գնդապետ Գագիկ Վարդանյանը:

Վարդենիսի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Տիգրան Գալստյանը:

Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել նաեւ Կոտայքի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանը, նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը` ազատվելով  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

Փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ:

Գնդապետ Արսեն Կյուրեղյանը նշանակվել է ՃՈ Երեւանի թիվ 1 հաշվառման-քննական բաժանմունքի (ՄՌՈՒ) պետ: