Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ Քրիստոսի Սուրբ Հարության տոնն այս տարի չի պարունակում նախորդ տարիների ուրախությունն ու ցնծությունը: Հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էւմիածնի տեղեկատվական կենտրոնից:

Վեհափառն ասել է, որ ժամանակները բարդ են և անկանխատեսելի զարգացումներով լեցուն հայ ժողովրդի և Հայաստանի համար: 

Միեւնույն ժամանակ Վեհափառ Հայրապետը նկատել է, որ Քրիստոսին հավատացող ժողովուրդը պատմության ընթացքում իր հավատքով կարողացել է հաղթահարել այսօրվա փորձություններից ոչ նվազ ծանր դժվարություններ։