Թուրքիայի Էդիռնե քաղաքի մոտակայքում անօրինական ներգաղթյալներին դեպի Հւոնաստանի սահման տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի շրջվելու հետեւանքով 3 ներգաղթյալ տեղում մահացել են, 9-ը՝ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է, որ ներգաղթյալները վթարի հետեւանքով միկրոավտոբուսի պատուհաններից դուրս են շպրտվել։ Մահացածների մեջ է նաեւ թուրք վարորդը։


























