Թուրքիայում խորհրադարանում նախադեպ է տեղի ունցել. ամբիոնից խոսելու ընթացքում տգեղ ձեւով հրել եւ հեռացրել են ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Քամեր Գենչին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ պատգամավորին հրելու պատճառն այն է եղել, որ վերջինս քննադատել է նախագահին եւ վարչապետին՝ հիշեցնելով, որ նախագահ Գյուլը հրաժարվեց մեկնել երկրաշարժից տուժված Վան, իսկ ահաբեկչության դեմ պայքարից խոսող Էրդողանը Թուրքիա է բերել «Համաս»-ի 14 զինյալի։
Քամեր Գենչի խոսափողն անջատել են, այնուհետեւ նրան է մոտեցել եւ կոպիտ կերպով ամբիոնից հրել խորհրդարանի նախագահության ամիր, իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Սալիմ Ուսլուն։ Ընդդիմադիր պատգամավորը հազիվ է խուսափել գետնին ընկնելուց՝ բռնվելով ամբիոնի ծայրերից։
Այս դեպքից հետո իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ քաշքշուք է տեղի ունեցել։ «Ժողովրդա-հանրապետական»-ի պատգամավորները պահանջել են, որ Սալիմ Ոսլուն ներողություն խնդրի եւ նկատողություն ստանա, սակայն իշխող կուսակցության անդամները մերժել են այդ պահանջը։ Այս ամենին հետեւող քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը քննադատել է իշխող կուսակցության պատգամավորների պահվածքը՝ շեշտելով, որ նրանք պարգեւատրում են բացահայտ հարձակում գործած անձին։ «Ամոթ, ամոթ, աչքներիս առաջ հարձակվում եք մարդու վրա։ Այստեղ մեծամասնության թելադրանքն է։ Չկա այսպիսի ժողովրդավարություն»,-ասել է քուրդ պատգամավորը։
































