Ոչ բոլոր դեղային թունավորումներն են տեղի ունենում դեղի ժամկետայնության կամ կեղծման հետեւանքով, շատ ավելի հավանական է, որ դեղային թունավորումը ինքնասպանության փորձ է եղել: Այսօր` նոյեմբերի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով` շատ զգույշ պետք է վերաբերել նման հայտարարություններին, քանի որ դրանք կարող են խուճապ առաջացնել:
«Երբ ինչ-որ մեկն անհաջող սիրո պատճառով 60 դեղահաբ է խմում, որ ինքնասպանություն գործի, կրկին հայտարարում են, որ նրա մոտ դեղային թունավորում է եղել»,- ասաց Ս. Զաքարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց միությունը առողջապահության նախարարության հետ դեղատնտեսում ու հիվանդանոցներում համատեղ մոնիտորինգ է սկսել նման դեպքերի պատճառների վերհանման, ինչպես նաեւ կեղծ ու ժամկետանց դեղերի հայտնաբերման ուղղությամբ:




























