Թուրքիայում Իզմիրում ապրող 3 երեխաների մայր Ջենեթ Չալարը դաժան ծեծի է ենթարկվել ամուսնու եւ նրա ընկերների կողմից։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ջենեթ Չալարը «Կուրբան» բայրամի տոնը անցկացնելու համար մեկնել է Ադանա՝ հարազատների տուն, սակայն ավելի ուշ հրաժարվել է վերադառնալ Իզիր։ Ամուսին՝ 35-ամյա Հոսեյն Չալարը ընկերների հետ մեկնել է Ադանա, մտել կնոջ ազգականի տուն եւ վիճաբանություն սկսել նրա հետ։ Այնուհետ ամուսինն իր ընկերների հետ մահակներով սկսել է ծեծել սեփական կնոջը, որից հետո արյունլվա վիճակում գտնվող կնոջը նետել են ոստիկանատան դիմաց եւ հեռացել։
Ոստիկանության կողմից կանչված շտապ օգնության մեքենան կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում՝ հայտնաբերելու ամուսնուն եւ ընկերներին։


























