Խորվաթիայի` Եվրամիություն մտնելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 9-ին, Բրյուսելում` ԵՄ գագաթաժողովի շրջանակներում:
ԵՄ-ում «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը հայտնել է, որ վերոնշյալ պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտա Խորվաթիային մտնել ԵՄ 2013-ի հուլիսի 1-ից:
Որպեսզի պայմանագիրը մտնի ուժի մեջ, այն պետք է վավերացնեն ԵՄ-ի 27 անդամները: Խորվաթիայի ԵՄ անդամակցության բանակցություններն ընթացել են 6 տարի:




























