Ամերիկյան դոլարը հայաստանի ֆինանսական շուկայում կարժես թե հակված է ամրապնդվել 385 դրամի մակարդակում: Այսօր` նոյեմբերի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 384.86 դրամ: Առեւտրային նստաշրջանի վերջում առաջարկը կանգ է առել 385-ի վրա:

Ընդհանուր առմամբ վաճառվել է 5.65 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը հիմնականում գնվում է 383 դրամով, թեեւ բանկերից մեկը սահմանել է 384 դրամ փոխարժեքը: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 386 դրամն է: