Վանում ոստիկանները կրկին ուժ են կիրառել «Բայրամ» հյուրանոցի փլատակների մոտ հավաքված եւ իշխանությունների անգործությունը քննադատող քաղաքացիների դեմ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ցրել է հավաքվածներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ։
Նշենք, որ մեկ օր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը եւ Վանի նահագնապետ Մունիր Քարաօղլուն այցել էին գիշերը փլված Բայրամ հյուրանոցի փլատակները ուսումնասիրելու։ Այդ ընթացքում երկրաշարժից տուժած վանեցիները հավաքվել են եւ պահանջել Վանի նահանգապետի հրաժարականը։
Ոստիկանությունը չէր հանդուժել սա՝ օգտագործելով արցունքաբեր գազ, որից հետո մահակներով ծեծելով՝ ցրել էր հավաքվածներին։



























