Լոնդոնի կենտրոնում նոյեմբերի 11-ին ձերբակալվել է աջ արմատական «Անգլիայի պաշտպանության լիգա» ազգայնական կազմակերպության մոտ 170 անդամ:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իրավապահներն ստիպված են եղել մի շարք ձերբակալություններ իրականացնել` հասարակական կարգի խախտումները կանխելու համար: Նոյեմբերի 11-ին Մեծ Բրիտանիան նշում է Հաշտության օրը, բնակչությունը հարգում է Առաջին համաշխարհայինի զոհերի հիշատակի օրը:
2010թ-ին իսլամական «Մահմեդականներն ընդդեն խաչակրաց արշավանքի» կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել` Ալբերտ-հոլլի դիմաց խարույկ սարքելով թղթե կակաչներից, որոնք բրիտանացիները փակցնում են իրենց կրծքին` ի հիշատակ պատերազմի զոհերի:
Այս տարի ծրագրում էին «Հերոսներ, այրվեք դժոխքում» անվանումով ակցիան կրկնել: Սքոթլանդ յարդի տվյալներով` ազգայնականները պատասխան էին պատրաստել մահմեդականների համար:

























