Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բլեյք Մորան զոհվել է այսօր` նոյեմբերի 11 –ին Մեքսիկայի կենտրոնական մասում տեղի ունեցած ուղղաթիռի աղետի արդյունքում:
«Կոմսոմոլսկայա պրավդան» տեղեկացնում է, որ ուղղաթիռում գտնվող 9 հոգուց եւ ոչ մեկը կենդանի չի մնացել:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, աղետի ենթարկված ուղղաթիռում են գտնվել Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բլեյք Մորան, փոխնախարար Ֆելիպե Սամորան, հասարակայնության հետ կապերի համակարգող Խոսե Ալֆրեդո Գարսիան:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Ուղղաթիռի կտորները ցրված են մի քանի մետր շառավղով:

























