Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն հաստատել է, որ ապաստան է տվել Մուամար Քադաֆիի որդի Սաադիին:Ըստ Reuters-ի, Նիգերի նախագահը դա արել է «մարդասիրական նկատառումներով»:
Իսուֆուն նաեւ հայտնել է, որ Քադաֆիի մյուս որդի Սեյֆ ալ Իսլամը Նիգերում չէ, եւ երկրի իշխանությունները նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն:Գործարար եւ նախկին ֆուտբոլիստ Սաադի Քադաֆին Լիբիայից Նիգեր էր փախել 2011թ. օգոստոսին, երբ Անցումային ազգային խորհուրդը գրավել էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:
Սեպտեմբերի 29-ին Ինտերպոլը նրան ձերբակալելու հրաման էր տվել:Նոյեմբերի սկզբին Սաադի Քադաֆին ոստիկանական գերատեսչությանը խնդրել էր չեղյալ համարել այդ որոշումը, քանի որ, ըստ նրա, Լիբիայի նոր իշխանություններն ունակ չեն իր դատավարությունն անկողմնակալ վարելու: Քադաֆիի որդու բնակության վայրը գաղտնի է պահվում, թեեւ հայտնի է, որ նա գտնվում է Նիգերի մայրաքաղաք Նիամեյում:




























