Եմենի Թաիզ նահանգում նոյեմբերի 11-ին կառավարական ուժերի արձակած կրակահերթի արդյունքում զոհեր են եղել:

Ըստ «Газета.Ру»-ի, Թաիզի կենտրոնում գտնվող հակակառավարական ցուցարարների ճամբարի վրա հրետանու հարձակման ընթացքում առնվազն 14 մարդ սպանվել է, 25-ը վիրավոր են:

Հիշեցնենք, որ 30 տարուց ավելի իշխող նախագահ Սալեհի հրաժարականը պահանջող հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում են փետրվարի սկզբներից: Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով` ժողովրդական հուզումների արդյունքում երկրում հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավոր վիրավորներ կան: