Չինաստանի իշխանությունները տեղեկացրել են Յունան նահանգում գազի պայթյունի հետեւանքով հանքավայրում մնացած 43 հանքափորներից  21-ի մահվան մասին:

Մնացած հանքափորներին փրկելու համար ուժեղացված կարգով աշխատում են մի քանի հարյուր փրկարարներ, հայտնում է «Սինհուան»:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, եւ այն չինական հանքավայրում գազի ամենեւին էլ առաջին պայթյունը չէ: Միայն նախորդ շաբաթվա վերջին էին ավարտվել կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի հանքավայրի պայթյունի հետեւանքով բեկորների տակ մնացած հանքափորների որոնողական եւ փրկարարական աշխատանքները:Mary