Որոնողա-փրկարակական աշխատանքների ընթացքում նոյմբերի 12-ի գիշերը Վանում փլուզված հյուրանոցի ավերակների տակից դուրս են բերվել թուրքական Dogan գործակալության երկու թղթակիցների մարմինները, որոնք լուսաբանում էին առաջին երկրաշարժի հետեւանքների վերացման ընթացքը:
Նոյեմբերի 9-ին Վանում կրկնված երկրաշարժի զոհերի թիվը հասել է մինչեւ 26-ի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Չնայած այն բանին, որ իշխանությունները հայտարարել են փրկարարական գործողությունների դադարեցման մասին, փրկարարաները շարունակում են որոնել կենդանի մնացած մարդկանց: Նրանց աշխատանքը դժվարացնում է ուրբաթ երեկոյան տեղացած ձյունը:
Նոյեմբերի 9-ի երկրաշարժի զոհերի թվում են նաեւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին փրկարարները «Բայրամ» հյուրանոցի փլատակների տակից դուրս էին բերել «Փախստականների օգնության ասոցիացիայի» երկու ճապոնացի աշխատակիցների, սակայն բժիշկ Ացուսի Միյաձակիի կյանքը փրկել չէր հաջողվել:



























