«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանը չբացառեց «ԱվտոՎազի» բաժնետոմսերի մի մասի վաճառքի հնարավորությունը:
«Պրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ընկերության ղեկավարը հայտնել է, որ ամեն ինչ հնարավոր է, քանի որ գործընկերային շահավետ բանակցություններ են տարվում: Բայց նա հրաժարվել է այդ բանակցությունների մասին մանրամասներ հայտնել:
«Տրոյկա Դիալոգը» «ԱվտոՎազ» ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է:

























