Հայաստանի ճանապարհներին անցած օրվա ընթացքում մի քանի պատահարներ են եղել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 11-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 8.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 90-րդ կմ-ին ընկել է մերկասառույցի սողանքի մեջ եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 19-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու: Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:




























