Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել եւ ծննդյան օրվա առթիվ շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել Հայաստանի զարգացման, պետականության կայացման ու ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունեցած, վաստակաշատ պետական եւ հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: