Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Մոսկվայի Հյուսիսային գետային նավահանգստում այրվել է «Սերգեյ Աբրամով» շոգենավը:«Ինտերֆաքսը», վկայակոչելով ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը, հայտնում է, որ շոգենավից տարհանվել են բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները:

Փրկարարների խոսքով` տարհանվել է 7 մարդ, մնացածները նավից դուրս են եկել առանց կողմնակի օգնության: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տուժել է չորս մարդ, որոնցից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել: Հրդեհի բռնկման պահին ընդհանուր թվով 16 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամներ են գտնվել շոգենավում: Փրկարարներին առայժմ չի հաջողվում մարել հրդեհը, որի բարդությունը ներկա պահին երրորդ կարգի (հինգից) է գնահատվում:Հրդեհը տարածվել է շոգենավի բոլոր երեք տախտակամածերում, դրա ընդգրկած ծավալը, ըստ ԱԻՆ-ի վերջին տվյալների, 200 քմ է: