Իտալիայի նոր վարչապետ է դարձել Եվրամիության նախկին կոմիսար Մարիո Մոնտին: Նոյեմբերի 13-ի երեկոյան նախագահ Ջորոջո Նապոլիտանոն նրան հանձնարարել է նախարարների նոր կաբինետ ձեւավորել:

Լրագրողների առջեւ ելույթ ունենալով` 68-ամյա տնտեսագիտության պրոֆեսորը  եւ միլանյան հայտնի համալսարանի դեկանը հայտնել է, որ համատեղ ուժերով Իտալիան կարող է հաղթահարել պարտքային ճգնաժամը, տեղեկացնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, Բեռլուսկոնին հրաժարական է տվել նոյեմբերի 12-ին, այն բանից հետո, երբ զրկվեց խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունից, նաեւ` երբ խորհրդարանը նրա կողմից դրված պայմանը կատարեց` երկրում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված օրենք ընդունեց, որը, մասամբ, ներառում է ԵՄ ղեկավարության հետ համաձայնեցված հակաճգնաժամային միջոցառումները: