Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Սիան քաղաքի գրասենյակային բազմահարկ շենքերից մեկում նոյեմբերի 14-ին ուժեղ պայթյուն է որոտացել:

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում, զոհերի թիվը դեռ վերջնական հաստատված չէ:Agence France-Presse-ի տվյալներով, պայթյունի զոհ է դարձել նվազագույնը 7 մարդ, այդ թվում` երեք տարեկան մի աղջնակ: Եւս 25 մարդ մարմնական տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: 

Associated Press-ը, վկայակոչելով լրատվամիջոցներին, հայտնում է չորս զոհվածների եւ 19 վիրավորների մասին: Պայթյունի հետեվանքով նաեւ ապակիներն են փշրվել եւ թափվել 2 կմ շառավղով` մեծ վնաս հասցնելով մոտակա ավտոմեքենաներին:Ըստ նախնական վարկածի` շենքի առաջին հարկի ռեստորանում պայթել է կենցաղային գազը: