Թբիլիսիում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացիներ են տուժել: Ըստ փրկարարական ծառայության տվյալների` Օրթաչալա շրջանի գազալցակայանում նախօրեի գիշերը սկզբում վառվել, այնուհետեւ պայթել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա:

Մեքենայում Հայաստանի 4 քաղաքացիներ են եղել, նրանցից երեքը այրվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:Անվնաս մնացած Հայաստանի չորրորդ քաղաքացին ասել է, որ իրենք եկել էին գազ լիցքավորելու, սակայն մոտակայքում տաքացուցիչ սարք է եղել, եւ մեքենան բռնկվել է:

Ոստիկանությունը ճշտում է դեպքի պատճառները: