Նոյեմբերի 14-ի գիշերը, Մյանմարի Կաչին նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 23-ը վիրավորվել են:

Երկիրի իշխանության ներկայացուցիչները հաղորդել են, որ պայթյունի հետեւանքով բնակարաններից մեկում բռնկված կրակը տարածվել է եւս երկու տան վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախնական վարկածով, ահաբեկչություն է կազմակերպվել. պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից: