Գիտնական բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը սենատոր է դարձել Տուլայի մարզից: Ռուսաստանի դաշնային խորհրդում:
Հոկտեմբերին, Չիլինգարովն ընտրվել է Տուլայի մարզի Ալեքսինյան շրջանի ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր եւ վայր դրել Պետդումայի պատգամավորի իր լիազորությունները: Նոյեմբերի 11-ին նա ստացել է Տուլայի վարչակազմի պատգամավորի վկայագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»
Արթուր Չիլինգարովը եղել է Պետդումայի բոլոր 5 գումարումների պատգամավոր: Նա ունի Ռուսաստանի հերոսի եւ Խորհրդային միության հերոսի կոչումներ իր բեւեռային հետազոտությունների համար: Ռուսաստանի հայ համայնքի կյանքում իր ակտիվ գործունեության համար նա պարգեւատրվել է նաեւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Անանիա Շիրակացի» մեդալով:



























