Երեւանում, նոյեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, «Ֆորդ-Մավերիկ»  մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նոր ճանապարհին բախվել է շինություններից մեկի պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ այդ ճանապարհը շատ նեղ է, իսկ տները շատ մոտ են փողոցին:
Կատարվում է քննություն: