Երեւանում, նոյեմբերի 12-ին, ժամը 16.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եվս մեկ վրաերթ տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, Ազատության պողոտայի թիվ 3 շենքի մոտ:
Ըստ այդմ, անհայտ ավտոմեքենայի վարորդը ենթարկել 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երկու վրաերթ Երեւանում. 58-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը դիմել է փախուստի
Հասանելի է
русскийՏեղադրություն



























