Ինդոնեզիայում 6,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ աշխարհագրական ծառայությունների տվյալներով, երկրաշարժն արձանագրվել է Սուլավեսի մեծ կղզու մոտ, տեղի ժամանակով 13:05-ին (Երեւանի ժամանակով 08:05-ին):
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տերնատե քաղաքից 200 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հիպոկենտրոնը գտնվել է 19,4 կմ խորության տակ, հաղորդում է Utro.ru-ն:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:




























