Պարզվել է Հայաստանի քաղաքացիների ինքնությունը, ովքեր տուժել էին Թբիլիսիում ավտոմեքենայի պայթյունի ժամանակ: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնել է, որ տուժածներից երկուսը բարեկամներ են: Ներկա պահին երկուսին դուրս են գրել հիվանդանոցից: Հայաստանի երկու քաղաքացիներ այրվածքներ են ստացել, եւս երկուսը թեթեւակի տուժել են: Վրաստանում Հայաստանի դեսպանությունն առաջիկայում կապ կհաստատի նրանց հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ նախօրեին Թբիլիսիում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացիներ տուժել էին: Ըստ փրկարարական ծառայության տվյալների` Օրթաչալա շրջանի գազալցակայանում նախօրեի գիշերը սկզբում վառվել, այնուհետեւ պայթել էր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա:

Մեքենայում Հայաստանի 4 քաղաքացիներ են եղել, նրանցից երեքը այրվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:Անվնաս մնացած Հայաստանի չորրորդ քաղաքացին ասել է, որ իրենք եկել էին գազ լիցքավորելու, սակայն մոտակայքում տաքացուցիչ սարք է եղել, եւ մեքենան բռնկվել է: