Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չի չի հաջողվել պայմանավորվել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ԵվրոՀՀՊ-ի) հարցի շուրջ: Այդ մասին խոստովանել է Դմիտրի Մեդվեդեւը` Ասիական-Խաղաղօվկիասնոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի արդյունքների հիման վրա:
«Ռադիո Մայակը» հաղորդմամբ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ բավարարված է ԱՄՆ նախագահի հետ երկխոսության արդյունքներով: Նրա խոսքով, կան ձեռքբերումներ: Սակայն նա խոստովանել է, որ չի հաջողվում ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք բերել ԵվրոՀՀՊ-ի հարցի շուրջ:
Նա նշել է, որ ներկա պահին որեւէ համաձայնություն չկա: «Մեզ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ են առաջարկում մեզ մեր գործընկերները: Ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներում մենք կկողմնորոշվենք այդ հարցում, թե ինչ ձեւով է Ռուսաստանը արձագանքելու ԵվրոՀՀՊ-ի հետ կապված բոլոր խնդիրներին»,-մեջբերում է նախագահի խոսքերը ռադիոկայանը:




























