Երեւանում, նոյեմբերի 13-ին, ժամը 21.40-ին, Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեի երկաթյա դարպասին է բախվել «ԳԱԶ- 3110» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:



























