Գողերը պղծել են Աբրահամ Լինքոլնի գերեզմանը: Նրանք գողացել են պղնձե սուրը, որը եղել է ԱՄՆ 16-րդ նախագահի գերեզմանը զարդարող հուշարձաններից մեկի ձեռքին:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ենթադրաբար, սուրը կորել է 2011 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում:
Իլինոյս նահանգի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս վերականգնել հուշարձանը: Աղբյուրը նշում է, որ սա պղնձե սուրը գողանալու առաջին դեպքը չէ: Նման դեպք արձանագրվել է նաեւ 100 տարի առաջ: