«Թալիբան» շարժման մամուլի քարտուղարին, հնարավոր է, գերեվարել են աֆղանական ոստիկանները:

Աֆղանստանի ՆԳՆ-ն հաղորդում է, որ «ոստիկանների կողմից ձերբակալված աֆղանցին, հնարավոր է,  թալիբների մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդը լինի: Նրան հանձնել են անվտանգության մարմիններին»:

Այդ ընթացքում  Զաբիուլա Մոջահեդը շարունակում է ակտիվորեն ելույթ ունենալ թալիբյան «Ջահիդի ձայն» համացանցային կայքում:

Վերլուծաբանները ենթադրում են, որ երկրի ՆԳՆ-ի բարձրաձայն հայտարարությունը կարող է թալիբների տարածած այն հայտարարության պատասխանը լինել, ըստ որի` իրենց տրամադրության տակ է Համաաֆղանական գերագույն համաժողովի անվտանգության միջոցառումների ծրագիրը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 16-20-ը Քաբուլում: Այդ համաժողովում պետք է հավանություն տրվի ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության համաձայնագրին, ինչը աֆղանական տարածքում ամերիկյան մշտական ռազմաբազաների առկայություն է ենթադրում, գրում է ՌԻԱ Նովոստին: