Ադրբեջանում քրեական հեեղինակություն է կալանավորվել: Այս մասին հաղորդում է APA-ն, վկայակոչելով Սումգայիթի ոստիկանության բաժինը: Առկա տեղեկատվությամբ, քրեական աշխարհում «Ամի» մականունով հայտնի 46-ամյա Վիդադի Մելիքովը ձերբակալվել է ապօրինի զենք պահելու մեղադրանքով:

Ձերբակալելիս նրա մոտից առգրավվել է գազային ատրճանակ: Բացի այդ, ոստիկանները «Ամիի» տան խուզարկությամբ առգրավել են «Նագան» տիպի ատրճանակ:

Ոստիկանությունում հայտնել են, որ Մելիքովը քրեական աշխարհում մեծ կապեր ունի, բազմիցս բանտում է հայտնվել: Նա 1995-ին, ձերբակալվելու ժամանակ ոստիկանների վրա նռնակ է նետել: