Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Միհալչըքի շրջանում 8-րդ դասարանի աշակերտ Ս.Դ.-ն որսորդական հրացանով կրակել է ուսուցչի վրա։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ աշակերտը մտել ուշ է եկել դպրոց եւ մտել է հետնամուտքից։ Դասարան մտնելուց հետո կրակել է ուսուցիչ՝ Իսա Օզգյուրի ուղղությամբ։ Արձակված կրակոցից ուսուցչից բացի թեթեւ վիրավորվել է նաեւ մեկ աշակերտուհի։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Միհալըչըքի քայմաքամ Զեքերյա Գյոքերը նշել է, թե կրակելու պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։




























