Բերլուսկոնիի հակառակորդները, իմանալով նրա հրաժարականի մասին, կազմակերպել են գիշերային շրջակալում նրա նստավայրի տարածքում` պալացո Գրացիոլիի մոտ: Քաղաքական մանիֆեստանտները հավաքվել են մի քանի րոպեի ընթացքում sms-ի օգնությամբ եւ Facebook-ում հնչեցված կոչերով, հաղորդում է Corriere della Sera թերթը: Տաքացած մանիֆեստանտները վիրավորանքներ են գրել Բեռլուսկոնիի պալատի պատերի վրա եւ նստավայրի դարպասների մոտ են նետել 10-անոցներ եւ 20-անոցներ:
Ակցիա է կազմակերպվել նաեւ Մոնթեչիտորիոյի պալատի մոտակայքում, որտեղ գտնվում է խորհրդարանը: Ցուցարարները ցուցապաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր. «Հեռացիր», լսվել են կոչեր Բեռլուսկոնիին ձեռնաշղթաներ հագցնելու վերաբերյալ:
Նախագահի նստավայրի տարածքում բողոքավորները հավաքվել են նոյեմբերի 12-ի երեկոյան:
Բերլուսկոնին ստիպված է եղել լքել նախագահի նստավայրի ետնամուտքից: Մինչեւ Բերլուսկոնին բոլոր վարչապետերը դուրս են եկել Կվիրինայից առջեւի հանդիսավոր դռնով:
Ուկրաինացի FEMEN-ուհիները Բեռլուսկոնիի հեռացումը տոնել են ավանդական ոճով` թոփլես: FEMEN շարժման ակտիվիստները մերկացրել են կուրծքը եւ լողացել են շամպայնով դեսպանության պատերի տակ, հաղորդվում է FEMEN-ի բլոգում:




























