Տաջիկ ներգաղթյալների արտաքսումը Ռուսաստանին պարզապես «համընկել է» օդաչուների գործի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ` ամփոփելով Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողովի արդյունքները:
Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ կարգադրություններ է տվել միգրացիոն ծառայությանը` հետեւել օտարերկրյա քաղաքացիների գործերին:
Նա հայտարարել է, որ օրենքը խախտած քաղաքացիները պետք է դուրս բերվեն երկրից, կամ էլ նրանց իրավական կարգավիճակը պետք է գտնվի պատշաճ վիճակում, եւ դրանում կամպանիա չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ապօրինաբար ՌԴ-ում գտնվող տաջիկների շրջակալումն սկսվել է Մոսկվայում, նոյեմբերի 10-ին: Ռուսական դիվանագիտական օղակներում գտնվող աղբյուրը հայտնել է, որ այդ գործողությունները Ռուսաստանի պատասխանն են Տաջիկստանի դատարանի կողմից ռուս օդաչու Վլադիմիր Սադովնիչեւի դեմ կայացված դատավճռին: Նրան դատապարտել են 8,5 տարվա ազատազրկման` օդանավերի շարժամասերի մաքսանենգության եւ սահմանի ապօրինի խախտման համար:

























