«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 14-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 384.97 դրամ: Այսպիսով` մի քանի օրվա ընդմիջումից հետո դոլարը կրկին ձգտում է 385-ի մակարդակին, թեեւ շատ ավելի նվազ տեմպերով:

Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 3.75 մլն դոլար:

Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում փոխարժեքի կայունացման նպատակով ԿԲ-ն բորսայում իրականացրել է 2.1 մլն դոլարի առուվաճառք:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարն առավելագույնը գնում են 384 դրամով, վաճառում նվազագույնը 386 դրամով: