ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը նախօրեին ընկել է հեծանվից եւ կոտրել ձեռքը, հայտնում է Reuters-ը: «Նա բրյուսելյան անտառում հեծանիվ քշելիս ընկել է», - հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օհանա Լունգեսկուն: Ըստ նրա` Ռասմուսենը հիմա լավ է զգում, սակայն մի քանի օր աշխատանքի չի գնա, կհանգստանա, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Այս շաբաթ Ռասմուսենը պետք է այցելեր Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա, բայց դեպքի պատճառով այցը չի կայանա: Լունգեսկուի խոսքով` Ռասմուսենի գրասենյակը կփորձի բալթյան երկրներ կատարելիք նրա այցը հնարավորինս հետաձգել:




























